Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհավորագիր պատերազմի և աշխատանքի վետերանին
12.03.2014
Մարտի 11-ին ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը և Էդմոն Մարուքյանը Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի և Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանի ուղեկցությամբ այցելեցին վանաձորաբնակ, պատերազմի և աշխատանքի վետերան Սրբուհի Կռոյանին՝ շնորհավորելու նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի և կանանց միամսյակի կապակցությամբ: Նրանք ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեցին տարեց կնոջը հանձնելով ծաղկեփունջ և նվեր: Տիգրան Բադոյանը Սրբուհի Կռոյանին շնորհավորեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից՝ հանձնելով շնորհավորագիր: