Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին «Տեղական տնտեսական զարգացման» մոդելի մշակման արդյունքները

10.03.2014

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:           

Մարտի 7-ին ծրագրի շրջանակներում Ախթալայի քաղաքապետարանում Ախթալա, Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների շահառուներին   ներկայացվեցին «Տեղական տնտեսական զարգացման» (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքները:

 Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, պետական կառավարման և տեղական ինքանակառավարման մարմինների, հկ-ների և ԶԼՄ  ներակայացուցիչներ:

Ինչպես ներկայացրեց կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա:  Նա տեղեկացրեց, որ մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա  կազմակերպվելու են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

            Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Տիգրան Բադոյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև շահառուների տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայնքների տնտեսական զարգացմանը: Արդյունքները ներկայացրին ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչները և փորձագետները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34