Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

10.03.2014

Մարտի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը տեղեկացրեց, որ մարտի 9-ին մարզի 10 համայնքներում տեղի ունեցած համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններն անցել են կացվել պատշաճ մակարդակով, միջադեպեր չեն գրանցվել: Մարզի միայն 7 համայնքներում են տեղի ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ՝ Լեռնավան, Դարպաս Աթան, Դեբեդ, Պետրովկա, Ձորամուտ, Նովոսելցովո: Բացի Աթան և Դեբեդ համայնքներից, ուր համայնքի ղեկավարներ են ընտրվել համապատասխանաբար՝ Ռոլանդ Հակոբյանը և Արարատ Քոչարյանը, մյուս համայնքներում գյուղապետերը վերընտրվել են: Ա. Նալբանդյանը շնորհավորեց նրանց՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսան զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները մարտի 8-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ, սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 16,4 տոկոս, գույքահարկի կատարողականը՝ 28,9 տոկոս, հողի հարկինը՝ 6,8 տոկոս: Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին հանձնարարեց ամենօրյա աշխատանքներ իրականացնել հատկապես հողահարկի հավաքագրման ցուցանիշը բարելավելու նպատակով: Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում 2013թ. դեկտեմբերի 5-ին կատարված փոփոխության համաձայն, ՏԻ մարմիններին հողի հարկի և գույքահարկի գծով տրված է իրավունք մեկ տարի շարունակ պարտքեր կուտակած հարկատուների նկատմամբ կիրառել վարչական վարույթ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ տրվող դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի առաջին քանակություններն արդեն իսկ ստացվում են, գումարները հավաքագրվում:
Մարզի ղեկավարն իր մտահոգությունը հայտնեց, որ 2015-2017թ.թ. «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից Թումանյանի տարածաշրջանի համայնքներին տրվող բնապահպանական վճարները նվազեցվելու են, այն պատճառաբանությամբ, որ գործարանի ծխնելույզը բարձրացվել է: Դրանով արտանետումների ազդեցության գործակիցը թեև փոքրացել է, այդուհանդերձ արտանետումների քանակությունը նույնն է մնացել: Նա իր մտահոգությունը հայտնեց նաև այն առիթով, որ չնայած «Սագամար» ընկերության գործունեությանը, Ստեփանավանի տարածաշրջանի հարակից համայնքները բնապահպանական վճարներ չեն ստանում: Ա. Նալբանդյանը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ կանանց տոների կապակցությամբ Առողջապահության նախարարի հանձնարարականով հանրապետության առողջապահական հիմնարկներում հայտարարվում են բաց դռների օրեր: Լոռու մարզում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար բաց դռների օրեր կանցկացվեն մարտի 24-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում: Բժշկական խորհրդատվություններ և անվճար վիրահատություններ կիրականացնեն մայրաքաղաքից ժամանած մասնագետները:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-12 17:35:18