Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հիշատակին

06.03.2014

 

Մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Վանաձորի կայարանամերձ հրապարակում, որը կրում է նրա անունը, հավաքվել էին մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների, զինվորականության ներկայացուցիչներ, բազմաթիվ վանաձորցիներ։ Սպարապետի արձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Լոռու փոխմարզպետեր Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հետախուզական գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Արտյոմ Մաթևոսյանը, երկրապահ կամավորականներ, զինվորականներ, Վանաձորի դպրոցների զինղեկներ ու աշակերտներ։ Աշակերտները ներկայացրին Սպարապետի անցած ճանապարհը, ասմունքեցին, կատարեցին հայրենասիրական երգեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59