Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում.
27.02.2014
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի ամենամյա անցկացումը Հայաստանի մշակութային կյանքի մի մասն է կազմում: Յուրաքանչյուր տարի Ֆրանկոֆոնիայի օրերը մեծ շուքով նշվում են նաև Լոռու մարզում, հատկապես, որ մարզը սերտ բարեկամական կապեր ունի Ֆրանսիայի հետ: Այս տարի Լոռու մարզին հնարավորություն է ընձեռվել «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքն ամփոփել սեփական հարկի տակ: Սպասվում է ֆրանկոֆոն երկրների դեսպանների ակումբի ներկայացուցիչների մասնակցությունը եզրափակիչ մրջոցառմանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբադյանի հանձնարարությամբ արդեն իսկ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում, քանի որ գլխավոր միջոցառումը նախատեսվում է իրականացնել մարտի վերջին:
Միջոցառումների ծրագրի քննարկման նպատակով Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանի, վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանի, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի, Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի քաղաքապետարանների ներկայացուցիչների, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Գյուլբենգյանի, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվում Լոռու մարզպետարանում: Քննարկվում են նախապես կազմված ծրագիրը, լինում են նոր առաջարկություններ՝ մասնավորապես միջոցառումներն իրականացնել հայ-ֆրանսիական մշակութային համադրմամբ, լավագույնս ներկայացնել ֆրանսերեն լեզվի իմացությունը: Միջոցառումների ծրագրում կներգարվվեն մարզի բոլոր տարածաշրջանները՝ հանդես գալով առանձին համարներով: