Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի տարածքային զինկոմիսարիատը լավագույնն է ճանաչվել հանրապետությունում
24.02.2014
2013թ զորահավաքային և զորակոչային բարձր ցուցանիշներ ապահովելու համար Վանաձորի տարածքային զինկոմիսարիատը լավագույնն է ճանաչվել հանրապետությունում: Այդ առիթով Լոռու մարզպետ, Լոռու մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանի որոշմամբ պարգևատրվել են մի խումբ աշխատակիցներ: Մարզպետի շնորհակալագրերը հանձնելու համար փետրվարի 24-ին Վանաձորի զինվորական կոմիսարիատ այցելեցին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, վարչության ՀԳՄՏՍԳ համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը:
Հանդիպմանը ներկա էին Վանաձորի զինվորական կոմիսար Արմեն Թումանյանը, զինկոմիսարիատի աշխատակիցներ, զորակոչային բժշկական հանձնաժողովի անդամ բուժաշխատողներ: Ա. Թումանյանը նշեց, որ մարզը հատկապես վերջին տարիներին լավագույն ցուցանիշներ է ապահովում՝ այս հարցում կարևորելով նաև նաև Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի դերը:
Լոռու մարզպետի և իր անունից շնորհավորելով ներականերին՝ 2013թ. զորահավաքային պատրաստականության, զորակոչի արդյունավետ կազմակերպման ու անցկացման, աշխատանքում բարձր ցուցանիշների հասնելու և բարեխիղճ ծառայության համար մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը պարգևներ հանձնեց ՀՀ ՊՆ Վանաձորի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Մկրտիչ Աբգարյանին, իսկ զորակոչային բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության, ցուցաբերած բարձր մասնագիտական հմտությունների և բարեխիղճ աշխատանքի համար՝ բժիշկներ Աիդա Խաչիկյանին, Գևորգ Ղամբարյանին, Յուրի Քոսյանին, Հասմիկ Առաքելյանին, Ջեմմա Ղուլիջանյանին, Շուշան Վարդանյանին, Գայանե Սարգսյանին, Արևիկ Ղազարյանին և բուժքույւր Մանյա Ավետյանին: