Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին «Հայռուզգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի աշխատակիցները
24.02.2014
Փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած գազատարի վթարի հետևանքները շուտափույթ վերացնելու նպատակով, ինչպես հայտնի է, գիշերուզօր աշխատանքներ իրականացրեցին «Հայռուզգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի աշխատակիցները: Նրանց աշխատանքը գնահատելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լավագույն աշխատակիցներին պարգևատրեց շնորհակալագրերով, արժեքավոր նվերներով:
Խրախուսանքի արժանացան էլեկտրագազաեռակցողներ Վասակ Չոբանյանը, Սասուն Մխիթարյանը, գազաեռակցող Ռուդիկ Ղարաբեկյանը, փականագործներ Հայկ Շահնազարյանը, Սերգեյ Ափինյանը, վարորդներ Սեդրակ Իսրայելյանը և Մարատ Նիազյանը: