Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակվում են համայնքների ղեկավարների հաշվետվությունները
24.02.2014
Մարզպետ Արթուր Նալբանդյանի պահանջով մարզպետարանի վարչությունները, բաժիները որդեգրել են թափանցիկ աշխատաոճի սկզբունքը: Նույն պահանջը ներկայացվում է նաև մարզի համայնքների ղեկավարներին: Թափանցիկ աշխատաոճի կարևոր պայմաններից մեկը կատարված աշխատանքների մասին տեղեկատվության ներկայացումն է հանրությանը: Ա. Նալբանդյանն անձամբ ներկա է գտնվում քաղաքային համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին, արտահայտում իր նկատառումները: Մարզի ղեկավարի հանձնարարականով փոխմարզպետները նույնպես այցելում են համայնքներ, մասնակցում հաշվետվությունների ներկայացմանը:
Փետրվարի 20-ին Ա. Նալբանդյանը մի քանի վարչություների պետերի ուղեկցությամբ եղավ Աքորի համայնքում, ուր տեղի էր ունենալու ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի հաշվետվությամբ: Ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, գյուղի բնակիչներ:
Համայնքի ղեկավար Հրահատ Սիմոնյանը հանդես եկավ 2013 թվականի ֆինանսական տարվա ամփոփ հաշվետվությամբ: Ավագանու անդամները, բնակիչներից ոմանք իրենց հուզող հարցերն ուղղեցին մարզի ղեկավարին և ԱԺ պատգամավորին:
Փետրվարի 21-ին Ա. Նալբանդյանը և փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը ներկա գտնվեցին Մեծ Պարնի համայնքի ավագանու նիստին՝ մասնակցելով նաև համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի հաշվետվությանը:
Նույն օրը Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄՏՍԳ համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը մասնակցեցին Լեջան, Ագարակ, Լոռի Բերդ համայնքների ղեկավարների հաշվետվությունների ներկայացմանը: