Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի աշակերտների հանդիպումը՝ Լոռու մարզպետի հետ

18.02.2014

Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում արդեն երկրորդ ուսումնական տարին է՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանասական աջակցությամբ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվում է «Ձեռներեցությունը և քաղաքացիական կրթությունը երիտասարդների շրջանում» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում դպրոցի լավագույն աշակերտները մասնակից են դառնում մի շարք կարևոր գործընթացների՝ ուսումնասիրում են «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներ» առարկան, կազմակերպում սեփական փոքր բիզնեսը, շահույթ ստանում, ձևավորում հասարակական կազմակերպություն, տարբեր դոնորներ ներգրավելով՝ փորձում օգտակար լինել իրենց կրթօջախի համար որևէ կարևոր ծրագրի իրականացմանը: Նախորդ ուսումնական տարում ծրագրի շնորհիվ, աշակերտների ջանքերով դպրոցում ստեղծվել է տեղեկատվական դասարան՝ համալրված անհրաժեշտ գույքով, ժամանակակից տեխնոլոգիաներով: Այս տարի նրանք ծրագրել են վերանորոգել և անհրաժեշտ մարզագույքով համալրել դպրոցի մարզադահլիճը:
Ծրագիրը ներակայացնելու նպատակով փետրվարի 18-ին դպրոցի տնօրեն Սուսաննա Դարբինյանը, ծրագրի ղեկավար, կիրառական տնտեսագիտություն առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Խաչատրյանը, ծրագրի ուսուցչուհիներ Գայանե Ահարոնյանը, Նելլի Խանզադյանը և ծրագրում ներգրավված 9-րդ դասարանի աշակերտները հանդիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության մասնագետները: Նշվեց, որ ծրագիրն իրականացվել է մարզի թվով 27 դպրոցներում: Բացի այն, որ մի շարք կարևոր գործեր են կատարվել նշված կրթօջախների համար, նաև ընդլայնվել է երեխաների աշխարհայացքը: Ծրագիրը վճռորոշ դեր է կատարել հետագայում նրանց մասնագիտական ընտրության հարցում:
Երեխաներն ակտիվորեն ներակայացրեցին իրենց կողմից իրականացված աշխատանքները՝ խնդրելով նաև մարզի ղեկավարի աջացությունը դպրոցի մարզադահլիճի վերանորոգման հարցում: Մարզի ղեկավարն այդ շնորհակալ գործի իրականացման համար խոստացավ ֆիանասական աջակցություն ցուցաբերել՝ կարևորելով նաև այլ դոնորների ներգրավման հարցը, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցություն ուենանան ծրագրի իրականացմանը:
Մարզի ղեկավարը շնորահակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, դոնոր կառույցներին նախաձեռնության, կատարված մեծածավալ աշխատանքի համար, ողջունեց աշակերտների ակտիվությունը, նախաձեռնողականությունը՝ հույս հայտնելով, որ նրանց փորձը վարակիչ կլինի նաև մյուս կրթօջախների համար:
Դպրոցի տնօրենն ու աշակերտներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին հյուրընկալության և աջակցության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-12 17:35:18