Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևորվեց գազամատակարաման, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման այլընտրանքային տարբերակների առկայությունը

13.02.2014

Փետրվարի 13-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների Լոռու մարզային հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նիստի հրավիրման նպատակը փետրվարի 3-ի տեղի ունեցած գազատարի վթարի հետևանքով մարզկենտրոնում ստեղծված արտակարգ իրավիճակի վերլուծությունն էր: Ա. Նալբանդյանի պահանջով Լոռու ԳԳՄ, «Հայէլեկտրացանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի, «Լոռի ջրմուղկոյուղի» ընկերության, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պատասխանատուները, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը զեկուցեցին այդ  և հետագա օրերին կատարված վթարվերականգնողական աշխատանքների մասին: Նշեցին, որ համապատասխան կառույցները զօրուգիշեր  աշխատանքներ են տարել վթարները օր առաջ վերականգնելու համար: Ա. Նալբանդյանը կարևորեց գազի, էլեկտրաէներգիայի և  ջրամատակարարման այլընտրանքային միջոցների առկայությունը հատկապես կենսական նշանակության օբյեկտներում:

-Կատարվածից պետք է դասեր քաղել, քննարկել այլընտրանքային տարբերակների ներդրման հնարավորությունները, լուրջ ջանքեր գործադրել ենթակառուցվածքները բարձր պատրաստականության բերելու համար, որպեսզի հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում, նմանատիպ փաստի առջև չկանգնենք: Մեր առաջնային խնդիրը նման դեպքերը կանխելն է, իսկ հնարավոր դեպքերի ժամանակ՝ համախմբված գործելը,- ասաց մարզի ղեկավարը: 

Ա. Նալբանդյանը գնահատանքի խոսք հայտնեց վթարվերականգնողական աշխատանքներն իրականացրած բոլոր  մասնագետներին՝ վստահեցնելով, որ նրանք կխրախուսվեն մարզպետի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53