Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալություն, գնահատականը բոլորինս է
04.02.2014
«Ինտերնեյշնլ մեդիա հոլդինգի» կազմակերպած հարցումների արդյունքում «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում հաղթող ճանաչվելուս առթիվ խորին շնորհակալություն եմ հայտնում հարցման կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են քվեարկությանը: Ջերմորեն շնորհավորում եմ մյուս անվանակարգերում լավագույնը ճանաչված գործիչներին: Միաժամանակ, ցանկանում եմ անկեղծորեն նշել, որ յուրաքանչյուր ղեկավարի և, հատկապես մարզպետի աշխատանքի գնահատականը պայմանավորված է աշխատակազմի մասնագիտական հմտություններով ու միանպատակ գործունեությամբ, նաև՝ պետական գերատեսչական այն հիմնարկների հստակ համագործակցությամբ, որոնց հետ իր լիազորությունների շրջանակում գործակցում է մարզպետը: Այս համայնապատկերում եմ դիտում իմ գործունեության արդյունքը և այդ գնահատականը համարում եմ բոլորինս: Շնորհակալություն:
Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ