Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վլադիմիր Վերանյանն արժանացավ Լոռու մարզպետի «Ոսկե հուշամեդալին»
31.01.2014
Հունվարի 31-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց, շնորհավորագիր և Լոռու մարզպետի բարձրագույն պարգևը՝ «Ոսկե հուշամեդալ» հանձնեց, Լոռու մարզի գլխավոր սրտաբան, Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ սրտաբան Վլադիմիր Վերանյանին՝ ծննդայն 60-ամյա հոբելյանի և առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա և արգասաբեր աշխատանքի համար:
Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց հոբելյարին՝ գնահատելով նրա մեծ վաստակը:
-Կարևոր է, որ դուք սիրված և գնահատված եք հասարակության կողմից,- ասաց Ա. Նալբանդյանը:
Սրտաբանին շնորհավորեցին և գնահատանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեցին նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մարգարյանը:
Վլադիմիր Վերանյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար: