Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Տաշիր և Ստեփանավան

30.01.2014

Հունվարի 30-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն աշխատանքային այցով Տաշիր և Ստեփանավան քաղաքներում էր: Նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, մարզպետի օգնական Տիգրան Էվինյանը:
Տաշիրի քաղաքապետարանում մարզի ղեկավարը ներկա գտնվեց համայնքի ավագանու նիստին, ուր քաղաքապետ Էդգար Արշակյանը ներակայացրեց 2013թ. կատարված աշխատանքների հաշվետվությանը: Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ աշխատանքները գնահատեց բավարար: Ա. Նալբանդյանն իր խոսքում կարևորեց տարեկան հաշվետվությունների հանրային ներկայացումը մարզի բոլոր համայքների ղեկավարների կողմից՝ նշելով որ այս մոտեցումը թափանցիկ աշախատելաոճի հիմնական գրավականն է: Նա կարևորեց նաև փոքր համայնքներում ավագանու ինստիտուտի կայացումը՝ ավագանու անդամներին հորդորելով ավելի ակտիվ լինել:
Այնուհետև, խորհրդակցություն անցկացվեց Տաշիրի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքների կողմից իրատեսական բյուջենների կազմմանը, 2014թ. իրականացվելիք գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին, մարզի համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրմանն առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց 2013թ. սեփական եկամուտների հավաքագրման պատկերը: Տաշիրի տարածաշրջանի համայքների սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել 91,9, գույքահարկինը՝ 112,1 տոկոս: Հողի հարկի հավաքագրման առումով Տաշիրի տարածաշրջանը մարզում ամենաետինն է՝ ընդամենը՝ 68,7 տոկոս, մինչդեռ հողի և գույքի վարձակալության կատարողականը ավելի քան 113 տոկոս է:
Հողի հարկի հավաքագրման առումով առավել թերացել են Պաղաղբյուր, Դաշտադեմ, Պրիվոլնոյե, Լոռնահովիտ համայնքները: Ա. Նալբանդյանը կաևորեց ամենօրյա հետևողական աշխատանքը՝ իրավիճակը շտկելու և հարկերի հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու համար, շեշտելով, որ այդ գումարներն ի վերջո ծառայելու են տվյալ համայնքի կարիքներին: Այս առումով, նա կարևորեց նաև բացատրական աշխատանքների իրականացումը բնակիչների շրջանում, թափանցիկ աշատելաոճը: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց ևս մեկ անգամ վերանայել ու վերջնական տեսքի բերել բյուջեները՝ առավել իրատեսական հիմնավորումներով, որպեսզի տարեվերջին դարձյալ խնդիրներ չծագեն: Ա. Նալբանդյանը դժգոհություն հայտնեց, որ մարզի որոշ համայքներում 2014թ. բյուջեներով տեղական տուրքեր նախատեսված չեն, տրամաբանությունից դուրս համարելով, թե այդ համայնքներում գոնե մեկ առևտրի կետ չի գործում: Կան համայքներ էլ, որտեղ թեև նախատեսվում են տեղական տուրքեր, սակայն հավաքագրում գրեթե չի իրականացվում, ինչը ևս վկայում է համայնքապետի կողմնակալ վերաբերմունքի մասին:
Ա. Նալբանդյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատվարձերի բարձրացում, ինչն անպայմանորեն կանդրադառնա համայնքային բյուջեների վրա: Ուստի մարզպետը ևս մեկ անգամ հորդորեց ճիշտ կադրային քաղաքականություն վարել՝ աշխատավարձերի պարտքեր չկուտակելու համար:
Մարզի ղեկավարը նշեց, որ 2013թ. մարզը զգալի հաջողություններ է ունեցել հատկապես գյուղատնտեսության բնագավառում. շուրջ 4000 հեկտարով ավելացել են ցանքատարածությունները: Թեև Տաշիրի տարածաշրջանում զարգացած է հիմնականում անասնապահությունը, սակայն նշված ցուցանիշի ապահովմանը նպաստել է նաև այս տարածաշրջանում մշակվող հողատարածքների ավելացումը: Մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ տենդենցը կշարունակվի նաև ընթացիկ տարի: Մարզում շուրջ 6000-ով ավելացել է նաև անասնագլխաքանակը: Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված հաջողությունները, ըստ Ա. Նալբանդյանի, հիմնականում պայմանավորված են պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերով: Գյուղացիական տնտեսություններին այս տարի ևս մատչելի գներով կտրվի կալիումական և ֆոսֆորական պարարտանյութ, դիզվառելիք ու սերմացու, պայմանով, որ դրանց պահանջարկը ներկայացվի առանց ուշացումների և գումարներն էլ հավաքագրվեն նախօրոք:
Ինչ վերաբերում է տեղեկատվական համակարգերի կիրարկմանը, տեղեկացվեց, որ առաջիկայում փաստաթղթաշրջանառությունը պետք է կատարվի բացառապես էլեկտրոնային տարբերակով: Այնպես, որ համայնքների ղեկավարներն առաջին հերթին իրենք պետք է շահագրգիռ լինեն համակարգերի շուտափույթ գործարկման առումով: Լեռնահովիտ և Պետրովկա համայքները, թեև տեղեկատվական համակարգ պետք է ձեռք բերեին դեռևս նախորդ տարեվերջին, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել: Ապավեն, Արծնի, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Մեղվահովիտ, Պաղաղբյուր, Պրիվոլնոյե, Սարատովկա համայքների ղեկավարներին ևս մեկ անգամ հիշեցվեց այս տարեսկզբից ինտերնետային կապ ձեռք բերելու անհրաժեշտության մասին՝ փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով իրականացնելու համար:
Իսկ Կաթնառատ, Նորաշեն, Մեծավան համայքները, թեև միացած են «Mulberry» համակարգին, սակայն փաստաշրջանառություն չեն իրականացնում: Անհրաժեշտ համարվեց նաև համայնքների պաշտոնական կայքէջերի պարբերաբար թարմացումը:
Հաջորդ կանգառը Ստեփանավանի քաղաքապետարանում էր: Ա. Նալբանդյանն այստեղ խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգում դարձյալ սեփական եկամուտների հավաքագրումն էր, գյուղատնտեսության ոլորտում 2014թ. իրականացվելիք պետական աջակցության ծրագրերը, տեղեկատվական համակարգերի գործարկման անհրաժեշտությունը և այլն:
Սեփական եկամուտների հավաքագրման առումով, թեև Ստեփանավանի տարածաշրջանը մարզի մյուս տարածաշրջանների համեմատությամբ բարվոք վիճակում է, սակայն հանրապետական միջին ցուցանիշներով արդյունքներն ավելին ցանականալու տեղիք են տալիս: 2013թ. սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 94 տոկոս, գույքահարկը՝ 92, հողի հարկը՝ 89,5 տոկոս, հողի և գույքի վարձակալությունը՝ 100,2 տոկոս: Հողահարկի հավաքագրման առումով թերացել են Վարդաբլուր, Ուրասար, Ուռուտ, Կաթնաջուր համայնքները: Գույքահարկի հավաքագրման առումով ցուցանիշները չեն գոհացնում Ուրասար, Կաթնաղբյուր և Լեջան համայնքներում:
Մարզպետն այստեղ ևս հորդորեց հետևողական աշխատանք տանել՝ նշելով, որ հարկերի հավաքագրումն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
Տեղեկատվական համակարգի ձեռք բերման առումով այս տարածաշրջանում խնդիրներ ունի Սվերդլով համայնքը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն չեն իրականացնում Ստեփանավան, Ուռուտ, Գյուլագարակ, Ագարակ համայնքները: Նրանց առաջարկվեց հետևողական լինել նաև այս խնդիրների կարգավորման առումով:
Քննարկվեցին այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53