Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության 2013թ. հաշվետվությունը. աշխատանքը գնահատվեց բավարար

23.01.2014

Հունվարի 23-ին Լոռու մարզպետարանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը ներկայացրեց վարչության կողմից 2013թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության պետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ինչպես նաև վարչության ստորաբաժանումների, Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության, Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, Հակակարկտային ծառայության, Տեխնիկական անվտանգության, Հիդրոմետ ծառայության մարզային կառույցների ներկայացուցիչները: Վերջիններս նույնպես հանդես եկան 2013թ. կատարված աշխատանքների հաշվետվություներով:
Հ.Անտոնյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում վար¬չու¬թյան գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանու¬թյան և արտա¬կարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրա¬գործ¬մանը, ինչպես նաև վարչության անձնակազմի ունակությունների կատարելա¬գործ¬մանը: Նախորդ տարի Լոռու մարզային փրկարարական վարչության կող¬մից սպա¬սարկ¬¬վել է 502 ահազանգ, որից` 265-ը` տեխ¬նածին, 52-ը՝ տարե¬րա¬յին, 185-ը՝ սոցիալ - կենցա¬ղա¬յին և այլ բնույթի:
Հաշվետու ժամանակաշրջանում օպերատիվ տակտիկական պատրաստության ուղղությամբ պլանավորվել և անց են կացվել՝ հրամանատարային, շտաբային, ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և այլն:
Հ. Անտոնյանը, ինչպես նաև մյուս ծառայությունների պետերը հանդես եկան իրենց կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված աջարկություններով: Կարևորվեց մարզում տեղակայված հակակարկտային կայանքները մեկ ընդհանուր կետից՝ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կառավարումը:
Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն իր խոսքում բավարար գնահատեց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության 2013թ. գործունեությունը: Նա կարևորեց հատկապես կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որպեսզի արտակարգ դեպքեր ավելի քիչ գրանցվեն: Նշեց, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2014-ը հայտարարվել է «Մասնագիտական մակարդակի բարձրացման տարի»: Այս տարի կգործի «Դեմքով դեպի մարզերը» կարգախոսը, կկատարվեն լուրջ ներդրումներ: Զորօրինակ, մարզերում կգործեն ճգնաժամային կառավարման կենտրոններ՝ զինված ժամանակակից սարքավորումներով:
Վարչության աշխատանքը բարձր գնահատեց նաև մարզպետ Ա. Նալբանդյանը:
Հ. Անտոնյանն իր երախտագիտությունը հայտնեց մարզպետին մշտական աջակցության և պատրաստակամության համար:
Ի դեպ, ԱԻՆ-ի կողմից 2013թ. այս ոլորտում իրականացրած գործունեության համար Լոռու մարզպետն արժանացել է առավելագույն գնահատականի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59