Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորը ճանաչվել է 2013 թ. լավագույն քաղաքային մարզական համայնք

25.12.2013

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ», ինչպես նաև «ՀՀ մարզերում և ԼՂՀում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումների ամփոփիչ հավաքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար:

Մրցանակաբաշխության ընթացքում՝ մինչ հաղթողներին պարգևների հանձնումը, փոխնախարար Խաչիկ Ասրյանը գոհունակությամբ նշեց, որ նախարարությունն այս տարի իրականացրել է մի շարք միջոցառումներ, ինչպես ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ ՀՀ մարզպետարանների հետ:

ՀՀ Նախագահի մրցանակի համար ստուգատեսում մրցանակներ սահմանված էին հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» , «Լավագույն մարզական բակ», ինչպես նաև « ՀՀ մարզերում և ԼՂՀում հանրապետական մարզական փառատոն»:

«Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգի 2013թ. ստուգատեսին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 մարզի 9 համայնք, նույնքան էլ` «Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում, իսկ «Լավագույն մարզական բակ» անվանակարգում` 7 մարզից` մեկական համայնք և Երևան քաղաքից՝ 3 վարչական շրջան:

«Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգում 2013թ.հաղթող ճանաչվեց Լոռու մարզի Վանաձոր քաղաքը:

Շնորհավորու՛մ ենք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06