Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

23.12.2013

Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համայնքների 2014թ. բյուջեները հաստատված են: Մարզպետը  հորդորեց հետևողական լինել, որպեսզի  բյուջեներն իրատեսական լինեն:Ներկայացվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները դեկտեմբերի 20-ի դրությամբ: Նա նշեց, որ հավաքագրման արդյունքները հիմնականում գոհացուցիչ են, իսկ   ցուցանիշները նախորդ տարվան չեն զիջում: 

Ա. Նալբանդյանն անդրադարձավ դեկտեմբերի 20-ին անցկացված մամլո ասուլիսում լրագրողների կողմից բարձրացված մի շարք հարցերի: Նա մասնավորապես նշեց, որ վարչական հանձնաժողովը, ինչպես նաև ներքին աուդիտի բաժինը պետք է առավել հետևողական լինեն համայքների կողմից կատարված ծախսերի արդյունավետությունը ստուգելու հարցում: Լուրջ ուշադրություն պետք է դարձվի նաև համայնքային ծառայության, ինչպես նաև դպրոցներում թափուր աշխատատեղերի համար անցկացվող մրցույթներին՝ նշելով,որ այս հարցում հատկապես մեծ է մրցութային հանձնաժողովների դերը:

-Այսուհետ, անձամբ եմ հետևելու մրցույթների արդյունքներին: Համայնքային ծառայության հաստիքները պետք է համալրեն և կրթօջախներում պետք է աշխատեն միայն բանիմաց մարդիկ - ասաց Ա.Նալբանդյանը:

Քննարկվեցին նաև Ամանորյա միջոցառումների հետ կապված հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06