Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հյուրընկալվեցին դեսպանն ու գլխավոր հյուպատոսը

10.12.2013

Հյուրընկալվեցին դեսպանն ու գլխավոր հյուպատոսը
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի հետ իր աշխատասենյակում ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության լիազոր և արտակարգ դեսպան Իվան Վոլինկինին՝ տիկնոջ հետ և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևին՝ տիկնոջ հետ:
Տանտերերին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պարոն դեսպանն ասաց, որ պաշտոնավարման անցած 6 ամիսներին ինքը հիմնականում աշխատել է մայրաքաղաք Երևանում և այժմ անհրաժեշտություն է առաջացել այցելել նաև հանրապետության տարածաշրջաններ: Ինչպես ինքը նշեց, այցը Լոռու մարզ զուտ ճանաչողական է և նպատակ ունի անմիջականորեն ծանոթանալու տարածաշրջանին, նրա ղեկավարությանը: Նա հույս հայտնեց, որ այսուհետ առիթ կունենան ավելի հաճախ այցելելու Լոռի, կփորձի էլ ավելի ընդլայնել ու ամրապնդել փոխշահավետ համագործակցության հիմքերը, կաշխատի իր միջնորդական հնարավորությունները գործադրել մարզում ռուսական կապիտալի ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ծավալման և այլ համատեղ ծրագրերի իրականացման համար:Այս առումով դեսպանը կարևորեց «Ռուսաստան:Հայաստան:Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային բավականին ներկայացուցչական համաժողովը, որը նոր հեռանկարներ է խոստանում երկու երկրների փոխհամագործակցության ուղղությամբ:
Ողջունելով հյուրերին այցելության համար, պարոն Նալբանդյանը բարձր գնահատեց արդեն իսկ առարկայական հայ-ռուսական համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում, խոսեց հայ-ռուսական տարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում բոլորովին վերջերս Ստավրոպոլի մարզի պատվիրակության ընդունման ու պայմանավորվածությունների մասին: Այս հարցում, ինչպես ասաց մարզպետը, ինքը կողջունի պարոն դեսպանի կողմից ցանկացած աջակցություն:
Ապա պարոն Նալբանդյանը նպատակարմար գտավ հակիրճ ներկայացնել Լոռու մարզը, աշխարհագրական դիրքը, տնտեսական պոտենցիալը, մշակութային արժեքները, դեմոգրաֆիկ պատկերը:
Մարզի արդյունաբերական պոտենցիալի վերաբերյալ հակիրճ ծանոթություն տվեց Լևոն Ասլանյանը:
Նույն օրը ՌԴ դեպանն ու հյուպատոսը հյուրընկալվեցին Վանաձորի քաղաքապետարանում, զրուցեցին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ապա այցելեցին Վանաձորի ռուսական ուղղափառ եկեղեցի և կերպարվեստի թանգարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59