Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային նոր կենտրոն Մեծ Պարնիում Բացվեց նաև խաչքար՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին

09.12.2013

Մեծ Պարնիի համայնքապետարանը շուրջ 25 տարի տնակային պայմաններում գործելուց հետո տեղափոխվել է քարաշեն հարմարավետ շինություն: Համայնքային կենտրոնը կառուցվել է մարզպետարանի հրատապ ծրագրերի շրջանակներում։ Ներդրվել է շուրջ 42 մլն դրամ: Գույքը գնվել է համայնքային բյուջեի միջոցներով:

  Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր Լոռու մարզպետին ու համայնքի ղեկավար Գագիկ Պալյանին:

Մարզպետը շնորհավորեց համայնքի բանկիչներին ու համայնքապետարանի աշխատակազմին կենտրոնի բացման առիթով:

 Ապա տեղի ունեցավ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը: Խաչքար տեղադրելու մտահղացումը համայնքի ղեկավարինն է եղել:

-Համոզված եմ, որ նոր կենտրոնում համայնքային աշխատողների և հատկապես գյուղապետի ու ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կդառնան:

Ինչ վերաբերում է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը, ապա ուզում եմ շնորհակալություն հայտնել Մեծ Պարնիի գյուղապետին և նրա ընտանիքի անդամներին, համայնքի բնակիչներին նման կարևոր նախաձեռնության համար,- ասաց մարզպետը:

 Տեր Մերուժան քահանա Սողոյանը օրհնության, ապա նաև հոգեհանգստի կարգ կատարեց: 

 Արթուր Նալբանդյանի ու Գագիկ Պալյանի համոզմամբ հուշաքարի տարածքը Վերածննդի այգու կվերածվի, նրանց աջակցությամբ այդ նպատակով կբարեկարգվի շուրջ 3500 քմ տարածք:

 Մարզպետի համոզմամբ՝ Մեծ Պարնիի բնակիչների համար այն ուխտատեղի կդառնա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53