Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ոգեկոչման արարողություն երկրաշարժի զոհերի հիշատակին
09.12.2013
Թեև 25 տարի է անցել 88-ի ավերիչ երկրաշարժից, սակայն վերքերը դեռևս թարմ են բոլոր նրանց համար, ովքեր այդ մեծ արհավաիրքի ականետսը դարձան:
Դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը , ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, մի շարք այլ պաշտոնատար անձինք, աղետի հետևանքների վերացմանը մասնակացած ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ներկայացուցիչներ այցելեցին Սպիտակ, հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Մարզի ղեկավարը փոխմարզպետների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելեց և հարգանքի տուրք մատուցեց նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարին:
Փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մասնակցեց Ստեփանավան քաղաքում և Վանաձորի քրեակատարողական հիմնարկում նահատակների ոգեկոչման արարողությանը: Ծաղկեպսակներ դրվեցին նաև ՀՀ նախագահի կողմից: