Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

09.12.2013

Դեկտեմբերի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարը նախ և առաջ անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին:
-Հավաքագրման ընդհանուր պատկերը վկայում է, որ մարզի համայնքների մեծ մասի բյուջեները այս տարի էլ իրատեսական չէին: Հարկերն, ըստ ամիսների, համամասնորեն չպլանավորելու հետևանքով տարեվերջին նրանք խնդիրների առաջ են կանգնում,-ասաց Ա. Նալբանդյանը:
Նա փոխմարզպետներին հանձնարարեց հետևողական աշխատանք տանել հատկապես այն համայնքների հետ, որոնք կատարողականը չեն ապահովել ըստ տարբեր հարկատեսակների, նշելով նաև, որ նույն տեմպով աշխատանքներ պետք է տարվեն հաջորդ տարեսկզբից:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Նրա տեղեկացմամբ, արդյունքները գոհացուցիչ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ևս ցուցանիշների նվազում չի եղել:
Ա. Նալբանդյանը կարևորեց բյուջեների նախնական քննարկումների կազմակերպումը հատկապես մարզի խոշոր համայնքներում, ինչին ի պատասխան ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը տեղեկացրեց, որ հատկապես այս տարի բյուջեների քննարկումներ կազմակերպվում են քաղաքային և խոշոր գյուղական համայքներում:
Մարզի ղեկավարը նշեց, որ մարզի բնակիչներից բավականաչափ նամակներ են ստացվում՝ կապված համայնքներում հողահարկերի ապօրինի զավթումների, ապօրինաշինությունների հետ:
-Թեև խնդիրը համայնքային է, սակայն մարզպետարանն էլ իր հերթին պետք է հետևողական լինի, որպեսզի քաղաքացիներին հուզող հարցերը օբյեկտիվ լուծում ստանան,- ասաց նա՝ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանին հանձնարարելով տեղում ծանոթանալ բնակիչների կողմից բարձրացվող նմանօրինակ հարցերին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը զեկուցեց, որ կառավարության աջակցությամբ մատչելի գներով տրվող պարարտանյութի գումարները հավաքագրման ընթացքի մեջ են: Պարտքեր ունեն միայն Լուսաղբյուրը, Սարահարթը, Կաթնաջուրը, Միխայելովկան և Վարդաբլուրը: Մարզպետը հանձնարարեց հետևողական աշխատանք տանել, որպեսզի կարճ ժամանակահատվածում հավաքագրվի ամբողջ գումարը:
Քննարկվեցին նաև այլ օրախնդիր հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23