Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն հրդեհից տուժած ընտանիքներին

26.11.2013

Լոռու մարզի Գուգարք գյուղում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով անօթևան  մնացած 6  ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու  խնդիրը, դեպքի առաջին իսկ  օրվանից,   Լոռու  մարզպետ  Արթուր  Նալբանդյանի  ուշադրության  կենտրոնում է:

Հոկտեմբերի 26-ին մարզպետն  անցկացրեց  հերթական  թռուցկաժողովը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ  Մանուկյանի, մարզպետարանի վարչությունների ու  բաժինների պետերի, Գուգարք համայնքի  ղեկավար Աշոտ Աշուղյանի մասնակցությամբ՝ առաջիկա հրատապ անելիքները քննարկելու և ծրագրելու նպատակով:

Գուգարք  համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ տուժյալ 6  ընտանիքից 5-ը խնդրել  են  4 ամիս  ժամանակով իրենց վարձու  բնակարաններ տրամադրելու փոխարեն նախատեսված  գումարը կանխիկ  հանձնել  իրենց՝  սեփական  հայեցողությամբ բնակարան  վարձելու համար, իսկ  մեկ  ընտանիք ընդհանրապես  հրաժարվել է վարձու  բնակարանից՝ առավել հարմար  բնակության  տեղ  ունենալու պատճառաբանությամբ:

Մարզպետ Ա. Նալբանդյանը կարևորեց տուժած ընտանիքների՝  իսպառ ոչնչացված անձնական փաստաթղթերի վերականգնման, դպրոցահասակ երեխաների ուսումնառության համար անհրաժեշտ պարագաների ապահովման հրատապությունը:

Քննարկման  արդյունքում որոշվեց  անհետաձգելի  միջոցներ ձեռնարկել բնակիչների ոչնչացված փաստաթղթերի (անձը  հաստատող փաստաթղթեր, վարորդական  իրավունք և այլն)  կրկնօրինակները ձեռք բերելու ուղղությամբ, դրանց հետ  կապված ծախսերը մարզպետարանի  կողմից  հոգալու պայմանով: Նաև որոշվեց «Լոռու դպրոց» հիմնադրամի միջոցներից յուրաքանչյուր  ընտանիքի  հատկացնել 20 հազարական դրամ՝  դպրոցահասակ  երեխաների  համար դասագրքեր և գրենական  պիտույքներ ձեռք  բերելու  համար:

Մարզպետի  տեղեկացմամբ՝ բազմաթիվ  հիմնարկներ, կազմակերպություններ  ու  անհատներ պատրաստակամություն են  հայտնել սատարելու  տուժյալ ընտանիքներին: Նշվեց, որ  նման հարցերը կոորդինացվելու են, և նվիրատվությունները համայնքապետի կողմից հասցեական դարձնելու համար պետք է անմիջականորեն դիմել մարզպետարանի սոցիալական  ապահովության  բաժնի  պետ  Վալերի  Ջաղինյանին (հեռ. 2-33-99, 055 981 406), կամ՝ Գուգարք համայնքի  ղեկավար Աշոտ Աշուղյանին (հեռ. 093 100 180):

 

Բնակիչներից Վանիկ Բաբախանյանի  անվամբ   բացվել է   բանկային  հաշվեհամար՝ կատարվելիք  փոխանցումների  համար: ՀՀ տարադրամով փոխանցումների հաշվեհամարն է՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ՝   16036028613402  (հայկական տարադրամով), 16036028613403 (ԱՄՆ դոլարով), 16036028613404 (եվրոյով), 16036028613405 (ռուսական ռուբլով):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53