Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղետներից պաշտպանվելը բոլորիս խնդիրն է

21.11.2013

Նոյեմբերի 20-ին Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի, Ավստրիական Կարմիր խաչի,Ավստրիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին նաև մարզային փրկարարական ծառայության, սեյսմիկ պաշտպանության ծառայության, համայնքների վարչակազմի, շինարարական, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հանդիպան սկզբում ողջունելով ներկաներին, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը բարձր գնահատեց ծրագիրը և հույս հայտնեց, որ դրա բարեհաջող իրագործումը իր բարենպաստ ազդեցությունը կունենա տարերային աղետների համար ռիսկային գոտի համարվող Լոռու մարզի բնակավայրերում անվտանգության միջոցառումների ապահովման գործում:
Ապա ելույթ ունեցավ Հայկական կարմի խաչի ընկերության աղետների կառավարման և բնակիչների տարհանման բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, որը հանգամանալից ներկայացրեց Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքներում աղետներին նախապատրաստման և բնակիչների իրազեկման մակարդակը, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցմանը միտված ծրագրային միջոցառումները: Ծրագրի թիրախը Լոռու մարզն է՝ 4 գյուղական համայնքներով և Վանաձոր և Ստեփանավան քաղաքներով:
ՙԿառուցենք անվտանգ և կայուն համայնքներ՚ ծրագրի մեկնարկը տրվել է 2012 թվականին Լոռու մարզից: Այն կշարունակվի մինչև 2018 թվականի դեկտեմբեր ամիսը:
«Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ռիսկերի բնութագիրը և առաջացող արտակարգ իրավիճակները» զեկույցով հանդես եկավ Լոռու մարզային փրկարարական ծառայության բաժնի պետի տեղակալ Լևոն Դալլաքյանը, իսկ Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը իրազեկեց Վանաձոր քաղաքի բնակֆոնդի, ինժիներական կառույցների և վերականգնողական աշխատանքների մասին :
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության Վանաձորի համալիր կայանի պետ պրոֆեսոր Ռազմիկ Աթաբեկյանը ներկայացրեց Վանաձոր քաղաքի սեյսմիկ ռիսկերը:
Թեմային առնչվող զեկույցներով հանդես եկան նաև «Հայկական կանաչ խաչ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Ամիրյանը, Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Ղարաջյանը:
Հանդիպմանը ներկա էր և ելույթ ունեցավ նաև Ավտրիական Կարմիր խաչի ներկայացուցիչ Յորգան Հուգելը:
Հանդիպման վերջում ծավալվեց շահագրգիռ քննարկում օրախնդիր հարցերի շուրջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53