Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորցի փրկարարներն ու բուժաշխատողները հանրապետական մրցույթի մրցանակակիր են

18.11.2013

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արձագանք Բուժմիավորումներ» հայ-շվեյցարական ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցադրական վարժանքների հանրապետական մրցույթում Վանաձորի թիմը գրավել է 2-րդ տեղը:
Նոյեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ցուցաբերած ակտիվ մասնակցության և առաջադրանքները բարձր մակարդակով կատարելու համար հաղթող խմբի անդամներին՝ պարգևատրեց շնորհակալագրերով:
Պարգևատրվածների թվում էին «Վանաձորի բժշկական կենտրոնի» բժիշկներ Արսեն Սահակյանը, Լևոն Տոնոյանը, Կարինե Բաղդասարյանը, Յուրի Քոսյանը, Ռաֆիկ Աբովյանը, Կարինե Աղաբաբյանը, բուժքույրեր՝ Էմմա Մումչյանը, Ստելլա Անտոնյանը, Նարինե Նալբանդյանը, Հերմինե Գրիգորյանը, Էլլա Կոստանյանը, Անահիտ Թութիկյանը, Սաթենիկ Միքայելյանը, «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի» բժիշկ Ռուզաննա Հախինյանը, բուժքույրեր Անուշ Աթոյանը, Գայանե Սարոյանը, «Գուգարք կենտրոնական պոլիկլինիկայի» բուժքույրեր Աստղիկ Այդինյանը, Արուս Դոխոյանը:
Մարզպետը բարձր գնահատեց ուսումնավարժությունների մասնակից փրկարարների ու բուժաշխատողների աշխատանքը, նշելով, որ Լոռու մարզը իրեն ամենալավագույն կողմերով է դրսևորել հանրապետական ստուգատեսում:
-Մենք մեր փրկարարների ու բժիշկների հետ պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած փորձության, որովհետև չենք մոռացել 1988-ի ավերիչ երկրաշարժը,- ասաց Ա. Նալբանդյանը:
Լոռու մարզպետի շնորհակալագրերին արժանացան նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ- փրկարարական ջոկատից՝ հրշեջ-փրկարար Սաշա Ղազարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ հրշեջ-փրկարար Հովիկ Սահակյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ հրշեջ-փրկարար Սերոբ Գաբրիելյանը:
- Ծրագրի ընթացքում Լոռու մարզի Վանաձորի և Սպիտակի թիմերը առանձնացել են իրենց բարձր պատրաստվածությամբ և գիտելիքներով: Մրցույթը եղել է շատ օբյեկտիվ, ձեռքբերումները մեծ են, այստեղ հաղթողներ ու պարտվողներ չկան,- իր խոսքում ասաց ԱԻՆ նախարարության բուժվարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Աթոյանը:


-Անգնահատելի է նման միջոցառումների կարևորությունը, հատկապես բուժաշխատողների և հրշեջ-փրկարարների փոխգործակցությունը: Այս հաղթանակը մեզ համար նոր ձեռքբերումների խթան է,-ավելացրեց ՀՀ ԱԻՆ նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը:
ՀՀ ԱԻՆ նախարարության և Շվեցարիայի զարգացման գործակալության համատեղ որոշմամբ Սպիտակի ուսումնավարժությունների ժամանակ բարձր պատրաստականության համար պատվոգրի է արժանացել նաև Սպիտակի թիմը: Մրցանակը հանձնվեց Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանին:
Վերջում Կարեն Աթոյանը Վանաձորի թիմի հաջողությունը խորհրդանշող մրցանակը հանձնեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանին:
Պարգևատրման արարողությանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53