Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աջարիայում հայկական համայնքի գրանցման և «Աղբյուր» թերթի լույս ընծայման 20-ամյակի առթիվ

18.11.2013

Հարգելի հայրենակիցներ,

Ի սրտե, ջերմորեն շնորհավորում եմ Աջարիայում հայկական համայնքի գրանցման և «Աղբյուր» թերթի լույս ընծայման 20-ամյակը:

Հայկական համայնքի կողմից մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներ դրած Ձեր ավանդը տեսանելի և գնահատելի է: Դրա վառ ապացույցը Լոռու մարզի և Բաթումի քաղաքի օրեցօր ամրապնդվող բարեկամական փոխշահավետ տնտեսական և մշակութային համագործակցությունն է:

Կրկին շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություններ և ակտիվ գործունեություն՝ մեր երկու ժողովուրդների բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու, հայկական համայնքի կողմից Աջարիայի տնտեսական զարգացման մեջ շարունակական ավանդ ունենալու գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53