Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն՝ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում
15.11.2013
Նոյեմբերի 13-ին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մարզպետարանի աշխատակազմի ֆինանասական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի մի շարք համայնքներում՝ հարկերի հավաքագրման վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելով համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակիցների մասնակցությամբ: Այս տարվա 10 ամիսների կտրվածքով Տաշիրի տարածաշրջանում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը պլանի դիմաց կազմել է 85,1 տոկոս, Ստեփանավանի տարածաշրջանում՝ 95,6 տոկոս: Թեև նախորդ տարվա նկատմամբ առաջընթաց կա, սակայն նախանշված պլանային ցուցանիշների պատկերը գոհացուցիչ չէ: Ինչպես նշեց Տ. Բադոյանը, հարկերի հավաքագրման մակարդակը բարվոք է համարվում, եթե կատարողականը պլանի դիմաց անցնում է 90 տոկոսից:
Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր՝ սեփական եկամուտների, հողի հարկի և գույքահարկի հավաքագրումն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված: Տ. Բադոյանը առաջարկեց առավել հետևողական վերաբերմունք ցուցաբերել հավաքագրման մակարդակը բարձրացնելու նպատակով: