Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզից՝ երեք մրցանակակիր
14.11.2013
Ավարտվեց Եղիշե Չարենցի անվան ասմունքի 11-րդ հանրապետական փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության ու գիտության նախարարության եւ Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի կողմից:
Փառատոնի հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցեց 6 աշակերտ, որոցից 3-ն արժանացան մրցանակների:
Վանաձորի թիվ 11 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Ավագյանն արժանացավ Գրան պրիի, Վանաձորի թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արմեն Վարդանյանը՝ 2-րդ մրցանակային տեղի, ՎՊՄԻ հենակետային վարժարանի 11-րդ դասարանցի Անի Նալբանդյանը՝ հատուկ մրցանակի: