Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեփանավան քաղաքը՝ լավագույն կանաչապատ համայնք
12.11.2013
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` օրվա կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց` համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում:
Տոնի կապակցությամբ ՏԻ համակարգում ներդրած ավանդի համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից պարգևատրվեցին մի շարք անհատներ: Մրցանակներ շնորհվեցին նաև մի շարք անվանակարգերում:
«Կանաչապատ համայնք» անավանակարգում մրցանակը շնորհվեց Լոռու մարզի Ստեփանավան քաղաքին:
Շնորհավորու՛մ ենք: