Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի և Պրովանս Ալպ Կոդ Դ՛ Ազյուր ռեգիոնի համագործակցությունը շարունակվում է

12.11.2013

Oրերս Ալավերդու քաղաքապետարանում  երկօրյա դասընթաց անցկացվեց Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի, Ախթալա և Թումանյան  քաղաքների, Արդվի, Օձուն, Հաղպատ, Դսեղ գյուղական համայնքների ղեկավարների և զբսաշրջային ոլորտի մասնագետների համար: Վերջիններս ընդգրկված են միջհամայնքային զբոսաշրջային միավորման մեջ: Մասնակցում էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Դասընթացը վարում էին Պրովանս Ալպ Կոդ Դ՛ Ազյուր ռեգիոնի «Օտ Տեղ դը պղովանս» տուրիստական գրասենյակի նախագահ Ժան Մարի Կոլոմբոն և գրասենյակի տնօրեն Դանիել Գերասիմենկոն: Քննարկվեցին տարածաշրջանում և առհասարակ մարզում տուրիզմի զարգացմանն ու խթանմանը  միտված մի շարք հարցեր: Տեսաֆիլմերի և դասախոսությունների միջոցով ներկայացվեց միջազգային և հատակապես եվրոպական առաջավոր երկրների փորձը: Կարևորվեցին մի շարք տեղական առանձնահատկություններ՝ մասնավորապես պատմամշակութային և հոգևոր արժեքները, ավանդույթները, բնությունը և այլն:

Ավելի քան 16 տարվա պատմություն ունի  Լոռու մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոդ Դ՛ Ազյուր ռեգիոնի միջև համագործակցությունը:  2008 թ-ին 2 մարզերի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Շրջանակային  պայմանագրի հիմնական դրույթներից է նաև այն, որ  երկու տարին մեկ մարզերի  ղեկավարները ստորագրելու են համագործակցության համաձայնագրեր: Նախորդ տարվա դեկտեմբերին Լոռու մարզպետը և Պրովանս Ալպ Դ՛Ազյուր ռեգիոնի ղեկավարը ստորոգրել են 2012-2014 թվականների համագործակցության պայմանագիր, որտեղ թիրախային ուղղություններ են  ընտրված զբոսաշրջության, անասնապահության ու հատկապես ոչխարաբուծության զարգացումը Լոռու մարզում: Մարզում տուրիզի զարգացման համար առանձնացվել է Թումանյանի տարածաշրջանը, ուր և կգործի Զբոսաշրջության կենտրոնը:  Կենտրոնի տնօրեն Քրիստինե  Երիցյանը մեկամսյա  վերապատրաստման դասընթացի կմասնակցի Ֆրանսիայում: Իսկ հաջորդ տարվա գարնանը  Ֆրանսիայից ժամանած փորձագետը մասնագիտական դասընթաց կվարի զբոսավարների համար: Դասընթացի ընթացքում  ուրվագծվեցին նաև զբոսաշրջային կենտրոնի առաջիկա ծրագրերը:

 Նշվեց, որ Լոռու մարզում ու հատկապես Թումանյանի տարածաշրջանում տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների հոսքը, զարգանում են ենթակառուցվածքները, կառուցվում են նոր հյուրանոցներ ու հյուրատներ: Մարզի տնտեսության զարգացումը կապվում է նաև տուրիզմի զարգացման հետ:

 Երկու մարզերի համագործակցության հաջորդ թիրախային ծրագիրը` անասնապահության զարգացումը, իրականացվում է  Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր համայնքում: Այս ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27