Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

11.11.2013

Նոյեմբերի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ  Նունիկ Ասրյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները նոյեմբերի 8-ի դրությամբ: Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը պլանի դիմաց կազմել է ընդամենը 12,7  տոկոս, գույքահարկինը՝  15,2 տոկոս, հողի հարկինը՝  12,3 տոկոս: Մարզի ղեկավարը փոխմարզպետներին, ՏԻ և ՀԳՄ հարցերով, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություններին հանձնարարեց հետևողական աշխատանք տանել հարկերի հավաքագրման ուղղությամբ:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության  պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց պետական աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին տրվող պարարտանյութի, դիզվառելիքի և ցորենի բաշխման, գումարների հավաքագրման  ընթացքը:

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց, օրերս Ալավերդի քաղաքում Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ՛ Ազյուր մարզից ժամանած մասնագետների կողմից անցկացված երկօրյա դասընթացի արդյունքները, որին մասնակցել են  մարզպետարանի, ինչպես նաև Թումանյանի տարածաշրջանի 7 համայնքների ներկայացուցիչներ՝ համայնքների ղեկավարներ և զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

Քննարկվեցին  այլ հարցեր ևս:    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27