Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի թիվ 4 դպրոցը 80 տարեկան է

08.11.2013

Վանաձորի լավագույն ավանդույթներ ունեցող կրթօջախներից մեկը՝ Ալ. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցը նոյեմբերի 7-ին տոնեց հիմնադրման 80-ամյակը:
Դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում դեռևս վաղ առավոտից: Երկու մասնաշենքերում կազմակերպվել էին ցուցադրություններ, որտեղ ներկայացված էին դպրոցի անցյալն ու ներկան, ձեռքբերումները, լավագույն շրջանավարտների կենսագրությունները:
Հանդիսությունը շարունակվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Հայաստանում ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը, ՌԴ դեսպանատան մամլո խոսնակ Սերգեյ Աբելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, մարզպետարանի աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ, մանակավարժներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ:
Հանդիսությունն սկսվեց Արթուր Նալբանդյանի ողջերթի խոսքով: Նա արժևորեց տարիների ընթացքում դպրոցում ձևավորված ավանդույթները, ձեռքբերումերը, մանկավարժների դերակատարությունը՝ սերունդների կրթության և դաստիարակության գործում:
Մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը, մանկավարժներ` Էմմա Անտոնյանը, Անահիտ Գալստյանը, Արմինե Մելիքյանը, Ռոզա Սաֆարյանը, Նինա Արաբաջյանը և Օֆելյա Դավթյանը՝ սերունդների կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի և դպրոցի 80-ամայա տարելիցի առթիվ:
Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանն իր ելույթում կարևորեց անցած տասնամյակների ընթացքում ուսուցիչների և նախկին տնօրենների մեծ դերակատա-րությունը դպրոցի կայացման գործում՝ շնորհակալագրեր հանձնեց լավագույն մանկավարժներին:
Շնորհավորանքի և գնահատման ջերմ խոսքեր ասացին Եվգենի Կոնիշևը, դպրոցի շրջանավարտներ՝ Տիգրան Բադոյանը, Սերգեյ Աբելյանը: Ընթերցվեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի շնորհավորական ուղերձը:
«Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին մի խումբ մանակավարժների:
Դպրոցի ձեռքբերումների և առօրյայի մասին պատմող տեսաֆիլմի դիտումից հետո դպրոցի սաները հանդես եկան հոբելյանի առթիվ իրենց պատրաստած գրական-գեղարվեսատական ներկայացմամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42