Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուլագարակի դպրոցում տոնական տրամադրություն էր
06.11.2013
Նոյեմբերի 6-ին Գյուլագարակի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր. նշվում էր նորակառույց մասնաշենքում դպրոցի գործունեության 20-ամյակը, թեև կրթօջախն արդեն շուրջ 120 տարվա պատմություն ունի:
Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, մարզպետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, հյուրեր:
Հյուրերին ներկայացվեց դպրոցի անցած ճանապարհը, նվաճումները, անցած տարիների ձեռքբերումները, մանկավարժների վաստակը:
Հոբելյանական տարելիցի առթիվ շնորհավորանքի խոսք ասաց Մինաս Սայադյանը, ասելով, որ Գյուլագարակի դպրոցը ավանդույթներ ունեցող կրթօջախ է և ի սկզբանե եղել է տարածաշրջանի լավագույն դպրոցներից մեկը: Վարչության պետը դպրոցի կոլեկտիվին նորանոր ձեռքբերումներ մաղթեց:
Լոռու մարզպետը դպրոցի հոբելյանի առթիվ շնորհավորագրեր հանձնեց տնօրեն Գառնիկ Քառյանին, ուսուցչուհիներ Լիդա Սարուխանյանին, Լուսինե Մատինյանին և Ռուզաննա Սուքիասյանին:
Շնորհավորագրեր հանձնեցին նաև համայնքի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, Ստեփանավանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Իզաբելլա Հովսեփյանը, «Ոսկան Երևանցի» հրատարակչության տնօրեն Մեխակ Տեր-Սարգսյանը:
Դպրոցի մանկավարժների և աշակերտների ջանքերով նաև գեղարվեստական կատարումներ ներակայցվեցին: