Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց«Շնողի օրը»

04.11.2013

Նոյմեբերի 2-ին Շնող համայնքում հանդիսավորությամբ նշվեց գյուղի տոնը:
«Շնողի օր» տոնակատարությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, մտավորականներ, հյուրեր մայրաքաղաքից և մարզի տարբեր բնակավայրերից:
Մարզի ղեկավարը շնողցիներին շնորհավորեց տոնի առթիվ և հորդորեց լինել համախմբված. «Եթե միաբան լինեք, ապա ավելի արագ և հեշտ կլուծվեն գյուղի առջև ծառացած խնդիրները»,-ասաց նա:
Տոնը, ինչպես վստահեցրեց համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանը, նշվել է դեռևս խորհրդային տարիներին, սակայն վերջին 10 տարների ընթացքում մոռացության էր մատնվել: Համայքնի ավագանու որոշմամբ ավանդույթը վերականգնվել է: Այսուհետ «Շնողի օրը» կնշվի յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում:
Ճարտարապետ Գառիկ Շախկյանը իր խոսքում կարևորեց սերը հայրենի բնաշխարհի նկատմամբ, իսկ «Հայաստանի հանրագիտարանի» գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանն ընդգծեց գյուղական համայքների մեծ դերակատարությունը պետության զարգացման գործում:
Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը բարձր գնահատեց շնողցիների նկարագիրը: Նա խոստացավ աջակցել Շնողի միջնակարգ դպրոցում զարգացնելու ֆիզկուլտուրան և սպորտը:
«Թեղուտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ռուբեն Պապոյանը ընկերության և «Վալլեքս» խմբի ըկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի անունից տոնի առթիվ նույնպես շնորհավորեց շնողցիներին:
Օրն առավել տոնական դարձրեցին գեղարվեստական կատարումները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00