Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք ոճիրի նահատակներին
27.10.2013
14 տարի է անցել այն դժնդակ օրվանից, երբ Ազգային ժողովում մի խումբ ստահակների դավադրության զոհ դարձան պետական ու քաղաքական անվանի գործիչներ` երկրի վարչապետ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, ևս 6 մարդ:
Հոկտեմբերի 27-ին ժամը 11-ին Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի մի քանի տասնյակ աշխատողներ իրենց հարգանքն ու խոնարհումն արտահայտելով, այցելեցին մարզկենտրոնի կայարանամերձ հրապարակ և ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին