Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

10.10.2013

Հոկտեմբերի 10-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, որն անցկացրեց Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: Քաղաքացիների հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Ընտանիքի,կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը:
Տարաբնույթ խնդիրներով 11 քաղաքացիներ դիմեցին ոչ միայն Վանաձորից, այլև Գուգարքի տարածաշրջանի Եղեգնուտ, Մարգահովիտ, Թումանյանի տարածաշրջանի Աքորի, Քարինջ, Ալավերդի համայնքներից:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով, ծնողազուրկ երեխաներին մանակատանը տեղավորելու, ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման, կենցաղային խնդիրներով, աշխատանքի տեղավորման հարցերով դիմեցին 1-ական, անվճար բուժօգնության հնարավորությունից օգտվելու խնդրանքով՝ 3, բնակարանային պայմանների բարելավման հարցով՝ 2 քաղաքացիներ: Բավարարվեցին դրամական օգնության, երեխաներին մանակատանը տեղավորման խնդրանքները: Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիների խնդրանքը կբավարարվի լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելուց և անվճար բուժման հնարավորությունները դիտարկելուց հետո: Մյուս խնդիրներով դիմած բնակիչներն ուղղորդվեցին համապատասխան համայնքային ենթակայության կառույցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27