Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սկսնակ գործարարներին աջակցության ծրագրի շրջանակներում

10.10.2013

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի իրականացման գործընկերն է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով: Փորձնական փուլն անց է կացվում Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունները, Լոռու և Շիրակի մարզպետարանները:
Հոկտեմբերի 9-ին Լոռու մարզպետարանի դահլիճում հերթական հանդիպումը տեղի ունեցավ ՄԱԶԱԿ-ի և մարզպետարանի ներկայացուցիչների միջև՝ հատկորոշելու մարզի տնտսության զարգաման այն երեք հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ առավել նպատակահարմար կլինի իրականացնել փոքր և միջին բիզնես- ծրագրեր: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Ռոբերտ Սարգսյանը, մարզպետի օգնական Արման Սարգսյանը, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» Լոռու մարզային կազմակերպության ղեկավար Վահե Դոխոյանը: Տ. Բադոյանը և Լ. Ասլանյանը նշեցին, որ մարզի տնտեսության զարգացման համար՝ որպես հիմնական ուղղություններ կարևորվում են հիմնականում տուրիզմն ու գյուղատնտեսությունը՝ մասնավորապես անասնապահությունը և ցանկալի է, որ բիզնես-ծրագրերն առնչվեն հենց այս ոլորտներին, սակայն չկրկնեն մեկը մյուսին: Առաջադրված հարցերի շուրջ քննարկում կազմակերպվեց: ՄԱԶԱԿ ներկայացուցիչները նշեցին, որ առաջիկայում մարզում շուկայի ուսումնասիրություն կկատարվի:
Ինչ վերաբերում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում կազմակերպվող բիզնես-դասընթացներին և բիզնես գաղափարների մշակման գործընթացին, ապա այն կմեկնարկի արդեն այս տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18