Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշեցում

08.10.2013

ՀՀ Լոռու մարզպետարանը տարեսկզբին հայտարարել է  2013թ. ընթացքում լրագրողական լավագույն  հրապարակումների  մրցույթ՝ հետևյալ  անվանակարգերով.

1.մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին նվիրված վերլուծական,

2. մարզի տեղական  ինքնակառավարման մարմինների գործունեության  լուսաբանման,

3.մարզի պատմամշակութային արժեքների պահպանման  ու  զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուսաբանման թեմաներով  հրապարակումներ:

Համապատասխանաբար սահմանված է  մեկական մրցանակ՝ դիպլոմ  և  դրամական պարգև:

Առաջադրված թեմաներով հեռուստատեսային տեսաերիզների, ռադիոհաղորդումների ձայնագրությունների, լրագրերում հրապարակված հոդվածների ընդունման ժամկետը 2013թ դեկտեմբերի 10-ն է :

Մրցույթի մրցանակները կշնորհվեն Լոռու  մարզպետարանում, մարզպետի  կողմից, 2013թ. դեկտեմբերի

 20-ին:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:47:05