Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշեցում
08.10.2013
ՀՀ Լոռու մարզպետարանը տարեսկզբին հայտարարել է 2013թ. ընթացքում լրագրողական լավագույն հրապարակումների մրցույթ՝ հետևյալ անվանակարգերով.
1.մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին նվիրված վերլուծական,
2. մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության լուսաբանման,
3.մարզի պատմամշակութային արժեքների պահպանման ու զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուսաբանման թեմաներով հրապարակումներ:
Համապատասխանաբար սահմանված է մեկական մրցանակ՝ դիպլոմ և դրամական պարգև:
Առաջադրված թեմաներով հեռուստատեսային տեսաերիզների, ռադիոհաղորդումների ձայնագրությունների, լրագրերում հրապարակված հոդվածների ընդունման ժամկետը 2013թ դեկտեմբերի 10-ն է :
Մրցույթի մրցանակները կշնորհվեն Լոռու մարզպետարանում, մարզպետի կողմից, 2013թ. դեկտեմբերի
20-ին:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին