Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել Գյուղական համայնքների երրորդ համաժողովին

07.10.2013

Լոռու մարզի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել Գյուղական համայնքների երրորդ համաժողովին
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում հոկտեմբերի 3-5-ն անցկացվեց գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնական անձինք, հանրապետության տասը մարզերի ղեկավարները, տասական համայնքների ղեկավարներ և հինգական ավագանու անդամներ յուրաքանչյուր մարզից: Համաժողովի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Համաժողովի շրջանակում կկազմակերպվել են համայնքների կայուն զարգացման խնդիրներին վերաբերող հետևյալ թեմատիկ կլոր սեղանները.
1. Տեղական ինքնակառավարման ոլորտ. Վարչատարածքային բարեփոխումներ, համայնքների խոշորացման գործընթաց, տեսլական և արդյունավետություն:
2. Ստուգումներ և վարչական հսկողություն. Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողության, վերահսկողության) և վարչական հսկողության գործընթացի կանոնակարգում, վարչարարության հիմունքները և վարչական վարույթը համայնքներում:
3. Գնումների գործընթաց . ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում:
4. Մրցակցային համայնք. Համայնքների զարգացումը, մրցակցային համայնքի տեսլականը, համայնքների 4-ամյա զարգացման պլանները և դրանց իրավական կարգավորումները:
5.Շրջակա միջավայր. Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, բարելավման ծրագրեր, խնդիրներն ու լուծման առաջարկները:
6. Զբոսաշրջություն, տնտեսական զարգացում. Զբոսաշրջությունը՝ որպես գործարար միջավայրի զարգացմանը նպաստող գործոն, համայնքային բրենդի ձևավորումը, զարգացումը և խթանումը, համայնքների մրցակցային առավելությունները, ներկա իրավիճակը, խնդիրները և լուծման առաջարկները:
7. Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսական քաղաքականությունը, օրենսդրական բացերը և անհրաժեշտ փոփոխությունները, գյուղացիական տնտեսությունների ներկա իրավիճակը, խնդիրները և լուծման առաջարկները:
8. Տեղական ինքնակառավարման մարմիններ. Համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասությունների շրջանակը, «Ավագանու ինստիտուտ»-ի ձևավորումը, ընթացիկ խնդիրները և լուծման առաջարկները:
9. ՓՄՁ զարգացումը Հայաստանում. Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումն ու ներկա օրենսդրությունը, գործարարությունը տեղական մակարդակում, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցությունը:
10. Հողերի կառավարում. ՀՀ գյուղական համայնքներում հողային օրենսդրության պահանջներին համապատասխան վերահսկողության իրականացման ընթացքում առկա խնդիրների վերհանում և դրանց լուծման ուղիները:
Լոռու մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամներն ակտիվ մասնակցություն են ունեցել կազմակերպված քննարկումներին, հանդես եկել առաջարկություններով:
Համաժողովի շրջանակներում կկազմակերպվել են նաև մարզական միջոցառումներ: Մարզերի թիմերը մասնակցել են պարանի ձգման, շախմատի, նարդու մրցաշարերի, ինչպես նաև «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին:
Պարանի ձգման մրցաշարում Լոռու մարզի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը, շախմատի առաջնությունում Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանն արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ ինտելեկտուալ խաղ-մրցույթի եզրափակլիչ փուլում Լոռու մարզի թիմն զբաղեցրել է երկրորդ տեղը: Պարգևները հանձնել է ՀՀ վարչապետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36