Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց մարզի վաստակաշատ ուսուցիչներին

03.10.2013

Ուսուցիչների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել հոկտեմբերի 3-ին, Լոռու մարզպետարանի դահլիճում: Մարզի տարբեր համայնքներից հրավիրված 25 վաստակաշատ մանկավարժներին շնորհավորեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ,«Լոռու դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Մայիս Խաչատրյանը:
-Անկեղծ ասած, ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են ավելի քան 3000 ուսուցիչներ, ովքեր արժանի են գնահատանքի,- ասաց մարզի ղեկավարը և ավելացրեց.
-Հին ու հարուստ դպրություն ունեցող մեր ժողովուրդը մի ուրույն հարգանքով, երախտագիտությամբ և սիրով է նշում Ուսուցչի օրը:
Հնագույն արմատներ ունենալով հանդերձ, կրթության ոլորտը մեզանում մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների: Այսօրվա հրամայականները հաջողությամբ հաղթահարվում են ձեր գիտելիքների, ունակությունների, ձեր մանկավարժական հմտությունների շնորհիվ: Դուք, թանկագին ուսուցիչներ, ոչ միայն կրթում, գիտելիքներ եք տալիս մատաղ սերնդին, այլև դաստիարակում եք նրանց լավագույն ավանդույթներով, ավանդում եք նրանց մեր ժողովրդի ամենանվիրական, անգնահատելի բարոյական արժեքները:
Վստահ եմ, որ ձեր տքնաջան նվիրման արդյունքը՝ հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդներն են լինելու,-ասաց նա:
Մարզի ղեկավարը գեղեցիկ ծաղկեփնջեր, շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց ուսուցիչներին:
Ա. Նալբանդյանը առանձնահատուկ նշեց, որ պարգևատրվողների թվում կան նաև մանկավարժներ մարզի ավագ դպրոցներից, թեև դրանք ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ներքո են, մարզպետարանը պատասխանատվություն է կրում մարզի վարչական տարածքում գործող բոլոր կրթական հաստատությունների համար:
Միջոցառումից հետո Ա. Նալբանդյանը, Մ. Սայադյանի ուղեկցությամբ այցելեց Վանաձորում բնակվող երկու վետերան ուսուցիչների՝ Վանաձորի թիվ 24 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, կենսաթոշակառու Անահիտ Բադալյանին և թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նելլի Գուլյանցին՝ նվերներ, դրամական պարգևներ և ծաղկեփնջեր հանձնելով նաև նրանց:
Մարզի ղեկավարը ուսուցիչներին մաղթեց երկարակեցություն և առողջություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38