Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Արտ Էքսպո» միջազգային առաջին ցուցահանդեսում Լոռու մարզի տաղավարներն արժանացել են ՀՀ նախագահի և Մշակույթի նախարարի հավանությանը

23.09.2013

«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզկենտրոնում մեկնարկեց  ԱՊՀ երկրների «Արտ Էքսպո» միջազգային  առաջին ցուցահանդեսը: 

  Լոռու մարզը մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության,« Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամի աջակցությամբ փառատոնին ներակայացել է պատշաճ կերպով: Առանձին տաղավարներով հանդես են եկել  Լոռի-Փամբակի երկրագիտական և Վանաձորի  կերպարվեստի թանգարանները, Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, Ստեփանավանի ժամանցի և մշակույթի կենտրոնները և «Անի» պարային համույթը: Փառատոնին Լոռու մարզը ներկայացել է նաև լոռեցի գրողների՝ այս տարի հրատարակված գրքերի ցուցադրությամբ:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը նշեց, որ Լոռու մարզի տաղավարներն արժանացել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանի հավանությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:55:38