Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Արտ Էքսպո» միջազգային առաջին ցուցահանդեսում Լոռու մարզի տաղավարներն արժանացել են ՀՀ նախագահի և Մշակույթի նախարարի հավանությանը
23.09.2013
«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզկենտրոնում մեկնարկեց ԱՊՀ երկրների «Արտ Էքսպո» միջազգային առաջին ցուցահանդեսը:
Լոռու մարզը մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության,« Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամի աջակցությամբ փառատոնին ներակայացել է պատշաճ կերպով: Առանձին տաղավարներով հանդես են եկել Լոռի-Փամբակի երկրագիտական և Վանաձորի կերպարվեստի թանգարանները, Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, Ստեփանավանի ժամանցի և մշակույթի կենտրոնները և «Անի» պարային համույթը: Փառատոնին Լոռու մարզը ներկայացել է նաև լոռեցի գրողների՝ այս տարի հրատարակված գրքերի ցուցադրությամբ:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը նշեց, որ Լոռու մարզի տաղավարներն արժանացել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հավանությանը: