Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

23.09.2013

Սեպտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Նա նշեց, որ օրերս հրապարակվել են Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը ներկայացնելու նպատակով կատարված պաշտոնական կայքերի մոնիտորիգի արդյունքները, ըստ որի, Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքը, թեև պահպանել է գործակիցը, սակայն հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ Սյունիքի և Արմավիրի կայքերից հետո: Մարզպետը հանձնարարեց արագ կերպով շտկել արձանագրված բացթողումները, ձգտել առավել թափանցիկ գործելաոճի:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց մարզում ընթացող կապիտալ շինաշխատանքների, մասնավորապես՝ ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, նշելով, որ դրանք ավարտական փուլում են:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղեկացմամբ՝ մարզում բնականոն հունով ընթանում է կառավարության կողմից մատչելի գներով տրամադրվող պարարտանյութի բաշխման գործընթացը: Ընդհանուր առմամբ մարզը ներկայացրել է 1000 տոննա պարարտանյութի պահանջարկ, որն ամբողջությամբ բաշխված է: Պարարտանյութի համար պետք է վճարվի 100 մլն դրամ: Առայժմ, սակայն, վճարվել է ընդամենը 10 մլն 500 հազար դրամ: Մարզպետը հանձնարարեց գումարների հավաքագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպել:
Դիզվառելիքի բաշխման գործընթացը ևս սկսված է: Այն բաշխվել է առայժմ 3 համայնքի (24 հազար լիտր): Արդեն իսկ վճարվել է 30 մլն դրամ: Դիզվառելիքի ընդհանուր պահանջարկը 865 հազար լիտր է: Նախորդ տարի մարզի համայնքներին մատչելի գներով տրված առաջին վերարտադրության ցորենի սերմացուի համար դեռևս վճարվել է 20 մլն 500 հազար դրամ: Մարզի ղեկավարը հանձնարարեց այս տարվա համար նախատեսված առաջին վերարատադրության ցորենի սերմացուն առաջին հերթին տալ այն համայնքներին, որոնք մարել են նախորդ տարվա պարտքը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները սեպտեմբերի 20-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ, նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 36, գույքահարկինը՝ 34, հողի հարկի կատարողականը՝ 27 տոկոս: Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին, ՏԻ և ՀԳՄ վարչությանը հանձնարարեց աշխատել կոնկրետ այն համայնքների հետ, որոնք թերանում են:
Ա. Նալբանդյանը մարզպետարանի համապատասխան վարչություններին և պատասխանատու անձանց հանձնարարեց նաև լուրջ ուսումնասիրություններ կատարել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման հնարավորություների վերաբերյալ՝ մատնանշելով կոնկրետ ոլորտները և ֆինանսավորման դեպքում՝ զարգացման հեռանկարները:
-Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից բացի, անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ կատարել ըստ տարածաշրջանների՝ շեշտը դնելով արդյունաբերության, գյուղատնտեսության և որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ տուրիզմի վրա, որպես մարզի զարգացման հիմնական ուղղություններ,- ասաց մարզի ղեկավարը:
Քննարկվեցին նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին վերաբերող կազմակերպչական մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59