Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին մարզի համայքներին ուղղված մի շարք կարևոր հարցեր

19.09.2013

Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն էր հրավիրել մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը, Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի վարչության պետեր, աշխատակիցներ: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերել են 2014թ. մարզպետարանների բյուջետային հայտերի, ինչպես նաև 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված՝ համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված հարցերին: Նա նշեց նաև, որ քննարկվել է 2014թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների խնդիրը, տեղեկացնելով, որ 2014թ-ին դոտացիաներն առաջին անգամ հաշվարկվելու են` հիմնվելով բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա: Կարևորվել է համայնքների ղեկավարների և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` ռեգիստրի տվյալների ճշգրտման ուղղությամբ, որից հետո միայն կկատարվի դոտացիաների հաշվարկը:
Ըստ առաջադրված խնդիրների՝ որպես օրակարգային կարևոր հարցեր քննարկվեցին ինչպես վերը նշված հարցերը, այնպես էլ 2014թ. բյուջեների գործընթացը, 2014թ նվազագույն աշխատավարձերի բարձրացման պարագայում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատավարձերի բարձրացման խնդիրները, սեփական եկամուտների հավաքագրման, համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրման գործընթացները, բնակչության թվով պայմանավորված՝ դոտացիաների տրամադրման հարցը:
Մարզի ղեկավարը նշեց, որ բյուջեների քննարկումները հնարավորինս թափանցիկ պետք է կազմակերպվեն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար, ինչը կհանդիսանա մասնակցային կառավարման կարևոր քայլերից մեկը: Նա կարևորեց նաև իրատեսակա բյուջեների կազմումը:
Ինչ վերաբերվում է սեփական եկամուտների հավաքագրմանը, ապա Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ սեպտեմբերի ընթացքում հավաքագրվել է ընդամենը 35 մլն դրամ, պլանով նախատեսված 127 մլն դրամի դիմաց, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է: Մարզպետը հորդորեց հետևողական աշխատանք տանել հարկերի հավաքագրման ուղղությամբ:
Անդրադարձ կատարվեց տեղեկատվական համակարգերի տեղադրման գործընթացին: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄՏՍԳ համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այն համայնքները, որտեղ տեղադրված են տեղեկատվական համակարգեր, փաստաթղթաշրջանառությունը պետք է կատարեն բացառապես էլեկտրոնային տարբերակով:
Քննարկվեցին նաև մի շարք այլ օրախնդիր հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27