Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայրաքաղաքում բացվեց լոռեցի ժողստեղծագործողների ցուցահանդեսը

19.09.2013

Սեպտեմբերի 18-ին, Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողստեղծագործողների կենտրոնում Լոռու մարզպետարանի և կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Լոռու մարզի ժողստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես «Մենք ենք, մեր սարերը» խորագրով: Իրենց ստեղծագործություններն էին ներկայացրել տիկնիկագործ Մարտուհի Սարգսյանը, գոբելենագործ Ալեքսան Բալայանը, լուսանկարիչ Լևոն Մանուկյանը, գեղանկարիչ Սամվել Խաչատրյանը: Ցուցահանդեսի բացման առիթով ողջույնի խոսքեր ասացին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր ՀԳՄ պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀՀ փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ  Հովհաննես Հունանյանը, ՀՀ հանրային խորհրդի անդամ, բանաստեղծ Կորյուն Առաքելյանը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռեւազյանը Լոռու մարզպետի շնորհակալագիրը հանձնեց Հովիկ Հովեյանին:
Ցուցահանդեսի կազմակերպման համար բոլոր մասնակիցների անունից երախտիքի խոսք ասաց Սամվել Խաչատրյանը: Նա իր գեղանկարներից նվիրեց Վ. Կրիվոպուսկովին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:11:23