Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պանրի փառատոն Տաշիրում

18.09.2013

Սեպտեմբերի 17-ին Տաշիր քաղաքում անցկացվեց պանրի անդրանիկ փառատոնը: Միջոցառումը կազմակերպել էր Տաշիրի քաղաքապետարանը: Պանրի փառատոն կազմակերպելու առաջարկը հնչեցվել էր դեռևս մեկ ամիս առաջ և հավանության արժանացել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից: Միջոցառման անցկացման վայր էր ընտրվել Վազգեն Սարգսյան և Կարեն Դեմիրճյան կենտրոնական փողոցների միջև ընկած տարածքը:
Հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը, համայնքապետեր: Փառատոնին իրենց արտադրանքն էին ներկայացրել Տաշիր քաղաքի պանրի արտադրությամբ զբաղվող գրեթե բոլոր ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև տարածաշրջանի գյուղական համայնքների պանրի արտադրամասերը: Միջոցառմանը մասնակցում էին նաև մեղրագործներ, գյուղապետարաններ, սննդի օբյեկտներ, որոնք պանրի տեսականիներից բացի ներկայացրել էին կաթնամթերք, պանրից պատրաստված ուտեստներ, բերք ու բարիք: Ձեռքի և գեղանկարչական աշխատանքներ էին ներկայացրել Տաշիրի արտադպրոցական և Հայկական Կարիտասի «Փոքրիկ իշխան» կենտրոնները:
Փառատոնի բացման առիթով ողջույնի խոսք ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա կարևորեց նմանատիպ փառատոների անցկացումը հատկապես տուրիզմի զարգամանը խթանելու առումով: Նա հույս հայտնեց, որ այն կսիրվի հանրության կողմից և կդառնա անվանդական: Ողջույնի խոսք ասաց նաև Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը: Իր օրհնությունը հղեց Տաշիրի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Գրիգորյանը:
Տաշիրի քաղաքապետարանի կողմից բոլոր պանրագործներին հավաստագրեր հանձնվեցին: Ներկաները հրավիրվեցին պանրի համտեսման: Եղան նաև գեղարվեստական կատարումներ, մարզական ցուցադրական ելույթներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59