Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Ստեփան Զորյանի 124- ամյակը

18.09.2013

Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում տնօրինության նախաձեռնությամբ, գրողի 124-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել: Միջոցառմանը, ի թիվս բազմաթիվ հրավիրյալների, ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով առաջին անգամ էր լինում տուն-թանգարանում: Նա ողջունեց ներկաներին՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք մատաղ սերնդին հայ դասականների ստեղծագործություններին, հայ գրականությանը առավել սերտ հաղորդակցվելու հնարավորություն են ընձեռում: Նա հույս հայտնեց, որ այսուհետ զորյանական հարկի տակ առավել հաճախ լինելու հնարավորություն կունենա:
Տուն- թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ գրողի գրական ժառանգության պահպանության գործում թանագարանի աշխատակիցների կողմից կատարված մեծածավալ աշխատանքներին:
Օրվա առիթով ողջույնի խոսքեր հնչեցրեցին նաև միջոցառմանը ներկա մի շարք մտավորականներ: Եղան նաև գեղարվեստական կատարումներ, ներկայացվեցին թատերականացված տեսարաններ: Ա. Նալբանդյանը ծանոթացավ տուն-թանգարանում ներկայացված Ստեփան Զորյանի գրական ժառանգությանը, նրա կյանքին ու գործունեությանն առնչվող ձեռագրերին ու գրքերին, ինչպես նաև լոռեցի գրողների գրքերի ցուցադրությանը, որոնք հրատարակվել էին  վերջին մեկ տարվա ընթացքում:
Միջոցառման ավարտին, ավանդույթի համաձայն, հյուրերը համտեսեցին զորյանական խնձորի այգու պտուղներից:

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:55:38