Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի պատվիրակության այցը Բաթումի

17.09.2013

Լոռու մարզի և Աջարիայի Ինքնավար հանրապետության միջև բարեկամական կապերը  սկիզբ  են առել  դեռևս 2007 թ.-ին, երբ Լոռու մարզի  Վանաձոր, Ալավերդի, Ախթալա և Սպիտակ քաղաքները բարեկամացել են  համապատասխանաբար Բաթումի, Քոբուլեթի, Խելվաչաուրի և Չակվի քաղաքաների հետ: Կնքված  համաձայնագրերի շրջանակներում անցած տարիների ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալվել տուրիզմի, սպորտի, մշակույթի բնագավառներում:

Եվ ահա, օրերս, Լոռու մարզի պատվիրակությունը՝ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Սպիտակի  քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը,  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Աջարիայի Ինքանվար Հանրապետություն:

Պատվիրակությանն ընդունել է Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն:  Հանդիպման ընթացքում անդրադարձ  է կատարվել նախորդ այցելությունների ընթացքում կնքված պայմանագրերի շրջանականերում կատարված աշխատանքներին:  Արթուր Նալբանդյանը նշել է, որ պատվիրակությունը Աջարիայում է 2007 թ.-ին կնքված պայմանագրին նոր շունչ հաղորդելու, գործակցության կապերն առավել ամրապնդելու նպատակով: Նա հույս է հայտնել, որ հատկապես Վանաձոր և Բաթումի քաղաքաների միջև բարեկամական կապերն առավել կսերտանան, կստեղծվեն փոխգործակցության այլ ոլորտներ: Ջեմալ Անանիձեն իր խոսքում կարևորել է տեղի քաղաքային իշխանությունների կողմից զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը, որոնք խթան են հանդիսացել  եթակառուցվածնքերի զարգացման համար:

Բաթումիի քաղաքապետը հույս է  հայտնել, որ այսուհետ ևս կշարունակվի բարեկամությունը երկու երկրների մարզերի և  քաղաքների միջև, որն, անշուշտ, փոխշահավետ համագործակցություն կլինի:

Հանդիպման ընթացքում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն ու Լոռու մարզպետը Բաթումիի հայկական եկեղեցուն կից մշակութային կենտրոն կառուցելու նպատակով խնդրել են  հողահատկացում կատարել:  

Քաղաքապետը խոստացել է նախագծի ներկայացման դեպքում դրական եզրակացություն տալ:

Այցելության հաջորդ օրը պատվիրակության անդամներին ընդունել է  Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն: Համագործակցության ուղղությունները  քննարկելուց հետո երկու կողմերի միջև ստորագրվել է  բարեկամության և համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Կողմերը նաև հուշանվերներ են  փոխանակել:

ամագործակցությունը տարիների պատմություն ունի: Սերտ են հատկապես Քոբուլեթի-Ալավերդի կապերը: Այժմ, երբ Ալավերդու նախկին քաղաքապետը Լոռու մարզպետ է նշանակվել, հույս ունենք, որ նրա փորձը կտարածվի նաև երկու վարչական միավորների վրա,- ասել է Արչիլ Խաբաձեն, նշելով, որ փորձ է արվելու զարգացնել համագործակցությունը հատկապես գործարար, արդյունաբերության և տուրիզմի  ոլորտներում:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը նույնպես կարևորել է գործակցությունը երկու վարչական միավորների միջև, հատկապես, որ Լոռու մարզն ամենաերկար սահմանն ունի Վրաստանի հետ:  

 Պատվիրակությունը եղել է նաև  Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում, որտեղ ընթացել է հայկական երիտասարդական սոցիալական շարժման հիմադիր հավաքը: Լոռեցիներին դիմավորել են Աջարիայի հայերի հոգևոր հովիվ  Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միասնական աղոթքից հետո հյուրերն ունկնդրել են «Աղբյուր» երգչախմբի ելույթը:

 Լոռու մարզպետն իր ողջույնի խոսքում կարևորել է  հայկական համայնքի ներկայացուցիչների դերը հայապահպանության գործում:

Պատվիրակության անդամները մասնակցել են նաև Աջարիայի հայկական համայնքի «Աղբյուր»  կայքի շնորհանդեսին: Կայքը ստեծվել է ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 15:19:22