Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արթուր Նալբանդյանը գոհ է շինարարության որակից

06.09.2013

ՀՀ մարզերի համաչափ զարգացման 4-րդ հրատապ ծրագրով Վահագնի համայնքում հեղեղատար համակարգ է կառուցվել, կառավարության հատկացրած առանձին միջոցներով էլ ասֆալտապատվել է Վանաձոր-Ալավերդի մայրուղուց դեպի համայնքի կենտրոն տանող ճանապարհը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 5-ին եղավ Վահագնի համայնքում։ Մարզպետը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, համայնքում շինարարությունն իրականացրած ընկերության տնօրենի, Վահագնիի համայնքապետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ Վանաձոր-Ալավերդի մայրուղուց ոտքով հասավ մինչև Վահագնի: Համայնքում 4-րդ հրատապով կառուցված հեղեղատար համակարգը բոլորի սրտով է: Կատարված աշխատանքներին իր հավանությունը տվեց նաև մարզի ղեկավարը: Հեղեղատար համակարգի կառուցումը համայնքի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ Վահագնին գտնվում է անտառի փեշին. եթե նախկինում անձրևաջրերը լցվում էին փողոցները կամ տներ, այժմ հեղեղատարի շնորհիվ կլցվեն գետը:
Հոկտեմբերին նշվելու է ականավոր քաղաքական ու պետական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակը: Ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը վարչապետին դիմել էր ճանապարհների վերանորոգման համար, և արձագանքը չուշացավ: Այսուհետ Վահագնի ժամանող հյուրերը կերթևեկեն բարեկարգ ճանապարհներով: Կատարված աշխատանքները գոհացնում են ոչ միայն մարզի ղեկավարին: Այս մասին ոգևորությամբ են խոսում համայնքապետ Պետրոս Քոչինյանը, գյուղի բնակիչները: Ա. Նալբանդյանը եղավ նաև Վահագնի համայնքի` 119 աշակերտ ունեցող դպրոցում: Այս տարի կրթօջախում առաջին դասարան է հաճախում 9 աշակերտ. նախորդ տարի այդ թիվը 7-ն էր: Մարզի ղեկավարը խոսեց երեխաների հետ, հետաքրքրվեց գնահատականներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59