Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու պատվիրակության հերթական այցը Բելառուս

22.08.2013

Արդեն մեկ տարի է՝ Լոռու մարզը բարեկամության ու համագործակցության պայմանագիր ունի Բելառուսի Վիտեբսկի մարզի հետ: Պայմանագրի շրջանակներում օգոստոսի 14-ից 18-ը Լոռու մարզի պատվիրակությունը հերթական անգամ այցելել էր Վիտեբսկ: Այցի հիմնական նպատակը փոխշահավետ համագործակցություն իրականացնելու համար նախադրյալների ստեղծումն էր: Պատվիրակությունը, որի կազմում էին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Հաղպատի համայնքապետ Վահրամ Քառյանը և Բելառուսի Հանրապետությունում Լոռու մարզպետի ներկայացուցիչ Սահակ Անթանեսյանը, Բելառուս էր այցելել Վիտեբսկի մարզի Գլուբոկսկոյեի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Ալեք Մորխատի և շրջանի պատգամավորների խորհրդի նախագահ տիկին Վալենտինա Սեմչոնակի հրավերով: Համագործակցության հուշագրի շրջանակներում մեր պատվիրակությունը ևս մեկ համագործակցության համաձայնագիր է կնքել, այս անգամ՝ Վիտեբսկի մարզի Գլուբոկսկոյեի շրջանի Ուդելովսկի պատգամավորների գյուղական խորհրդի և Լոռու մարզի Հաղպատ համայնքի միջև:
-Մեր այցելության ժամանակ կնքված երկկողմանի բարեկամության համաձայնագիրը կնպաստի երկու վարչական միավորների միջև համագործակցության զարգացմանը, մշակույթի, սոցիալական և կրթական ոլորտներում:Շատ տպավորված ենք ջերմ ընդունելությունից: Այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ունեցանք Ուդելովսկի տարբեր համայնքների ղեկավարների հետ, ովքեր մեզ ծանոթացրեցին գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման պայմաններին, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց կրթական մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու,-- ասաց պատվիրակության ղեկավար, փոխմարզպետ Տ. Բադոյանը:
Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է նաև տվյալ շրջանի մի շարք կազմակերպություններ, դպրոցներ, հիվանդանոցներ, մշակութային օջախներ, արտադրամասեր, գյուղատնտեսության նշանակության հիմնարկ-ձեռնարկություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59