Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրակարգում հաշմանդամների հիմնախնդիրներ էին

22.08.2013

Օգոստոսի 21-ին Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հանդիսությունների դահլիճում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Աղետների ռիսկի ազգային պլատֆորմի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանը հրավիրել էր արտագնա խորհրդակցություն` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:Ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզի հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ: Բացման խոսք ասաց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը:
-Հաշմանդամների համար Լոռու մարզում նույնպես կստեղծվեն նոր աշխատատեղեր: Այդ նպատակով մենք համագործակցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի կարողանանք օգնել ու հավասար հնարավորություն ստեղծել նրանց համար,- ասաց Ա. Երիցյանը:
- 2014 թվականի զբաղվածության ծրագրով ավելի առարկայական քայլեր կիրականացվեն: Մենք ավելի գործնական աշխատանքներ ենք կատարելու` համագործակցելով արտասահմանյան ու տեղական հկ-ների հետ,- ասաց նախարար Ա. Ասատրյանը:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրեցին հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերով ապահովելու բազմաթիվ օրինակներ, այդ ոլորտում առկա խնդիրներ, ինչպես նաև քննարկվեցին նման փորձի տարածման, կյանքի բոլոր բնագավառներում նրանց համար հասանելի պայմաններ ստեղծելու հարցեր:
Վերջում հկ-ների ներկայացուցիչների և նախարարների միջև եղավ քննարկում, ինչպես նաև արվեցին առաջարկություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 15:19:22